Ամիօ բանկը վերաբացել է «Արարատ» մասնաճյուղը Շահումյան փողոց թիվ 30/1 հասցեում։Վերաբրենդավորված նորաոճ եւ ընդարձակ մասնաճյուղում բանկի հաճախորդները հարմարավետ եւ հյուրընկալ միջավայրում կարող են օգտվել բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ, կատարել վճարումներ, տարադրամի փոխանակում եւ շատ այլ գործարքներ:Վերաբացման առիթով բանկը պատրաստել էր հաճելի անակնկալներ: Մասնաճյուղի բացման օրն Ամիօ բանկի հաճախորդները հնարավորություն են ունեցել ձեռք բերել Amio Visa Gold քարտերն անվճար, իսկ մինչեւ մարտի 21-ը ներառյալ՝ հաճախորդների կողմից քարտերը կարող են ձեռք բերվել կես գնով:«Արարատ» մասնաճյուղն ունի նաեւ ինքնասպասարկման գոտի՝ 24/7 հասանելիությամբ, որտեղ ինքնուրույն հնարավոր է կատարել բանկային գործարքների մեծ մասը:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2564