Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Իջեւանի մասնաճյուղը

14.03.2025 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #Իջեւանի մասնաճյուղ
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տավուշի մարզկենտրոն Իջեւանում գտնվող մասնաճյուղը։ Երկհարկանի մասնաճյուղը տեղակայված է Իջեւանի կենտրոնում՝ Երեւանյան 124 հասցեում, այն վերազինվել է նորագույն տեխնոլոգիաներով։

Մասնաճյուղի վերաբացման արարողությանը ներկա էին բանկի գործընկերները, աշխատակիցները, հաճախորդները եւ այլ հյուրեր։

«Վերաբացել ենք Ֆասթ Բանկի եւս մեկ հասցե, որտեղ բոլոր հաճախորդներն արդեն ավելի հարմարավետ կկատարեն բանկային գործարքները։ Սրահը համալրել ենք ժամանակակից բանկային ստանդարտներին համապատասխանող անհրաժեշտ ամեն ինչով՝ ավելի արագ ու ճկուն ֆինանսական լուծումներ տրամադրելու համար։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Իջեւանի մասնաճյուղը կգործի 24/7 գրաֆիկով»,- ասել է Ֆասթ Բանկի «Իջեւան» մասնաճյուղի կառավարարիչ Կարեն Բադալյանը։

Նշվում է, որ Ֆասթ Բանկի նոր մասնաճյուղում գործում է հերթերի կանոնակարգման համակարգ, որը հաճախորդների փորձառությունը դարձնում է արագ եւ հարմարավետ։ Ֆասթ Բանկի աշխատակիցներն անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի եւ տրամադրում բարձրակարգ սպասարկում։

Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ եւ արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։

Դիտում՝ 845
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW