Մեդիամաքս մեդիա-ընկերությունը լույս է ընծայել Արա Թադեւոսյանի հեղինակած «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը:Այն 2013-ից 2019-ը թվականները Հայաստանում Ռուբեն Վարդանյանի ծավալած գործունեության մասին է:Գիրքը ցույց է տալիս Հայաստանի, Արցախի եւ հայկական աշխարհի ապագայի վերաբերյալ Ռուբեն Վարդանյանի հայացքների էվոլյուցիան՝ բազմաթիվ փաստեր, վկայություններ եւ աշխատանքային փաստաթղթեր հրապարակվում են առաջին անգամ: Գրքում նաեւ նորովի են ներկայացվում 2016-2017 թվականներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք փաստացի հող նախապատրաստեցին 2018-ի իշխանափոխության համար:Գիրքը կարելի է ձեռք բերել Մեդիամաքսի առցանց գրախանութում այս հղումով.https://premium.mediamax.am/am/books/ruben-vardanyan Մարտի 14-ից «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը հասանելի կլինի «Բուկինիստ» եւ «Զանգակ» գրախանութների ցանցերում: Tweet Դիտում՝ 6975