Ադրբեջանի եւ Վրաստանի կենտրոնական բանկերը հուշագիր են ստորագրել

06.03.2025 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադրբեջանի եւ Վրաստանի կենտրոնական բանկերը #հուշագիր
Բաքվում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ադրբեջանի Կենտրոնական բանկի եւ Վրաստանի Ազգային բանկի միջեւ։

«Ուրախ էինք ընդունել Վրաստանի Ազգային բանկի նախագահ Նատիա Տուրնավայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք համագործակցության ներկա վիճակը եւ մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Հուշագիրը կնպաստի կենտրոնական բանկերի միջեւ գործընկերության զարգացմանը եւ մեր երկրների ֆինանսական հատվածների ամրապնդմանը: Վստահ ենք, որ համագործակցությունը երկարաժամկետ եւ հաջող կլինի»,- ասել է Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Թալեհ Քյազիմովը։
Դիտում՝ 9448

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW