Իլոն Մասկի կարողությունը 2024 թվականի դեկտեմբերի 17-ից նվազել է $110,8 միլիարդով՝ մինչեւ $353,2 միլիարդ: Հիմնական պատճառը Tesla-ի բաժնետոմսերի գնի անկումն է:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Forbes-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կանադայի եւ Մեքսիկայի դեմ նոր մաքսատուրքեր սահմանելու ֆոնին Մասկի ընկերությունը մեծ վնասներ է կրելու, քանի որ Չինաստանը Tesla-ի երկրորդ շուկան է: Բացի դրանից, ընկերությունը մեծ թվով պահեստամասեր է ներկրում Կանադայից: Tweet Դիտում՝ 8349