Սլավ Մոթորսը նշում է Audi-ի 20 տարին Հայաստանում
04.03.2025 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ /







Միջոցառումը համախմբել էր բրենդի գործընկերներին, հավատարիմ հաճախորդներին եւ ավտոմոբիլային ոլորտի ներկայացուցիչներին:
Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել մասնակցելու բացառիկ ակտիվություններին, այդ թվում՝ մեքենայի համար անձնական բույր ստեղծելուն եւ Հաջողության անիվ խաղարկությանը, որի ընթացքում նրանք ստանում էին Audi-ի բրենդավորված նվերներ:
20 տարի համատեղ ճանապարհում
«Սլավ Մոթորս»-ի պատմությունը սկսվել է 2004 թվականին, երբ ընկերությունը դարձավ Audi-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մասնագիտական թիմի նվիրվածության եւ որակյալ սպասարկման շնորհիվ Audi-ն Հայաստանում կայուն զարգացում ապրեց՝ դառնալով ոչ միայն բարձրակարգ մեքենաների բրենդ, այլեւ՝ ապրելակերպ՝ տեխնոլոգիական նորարարության եւ դիզայնի կատարելության խորհրդանիշ:
«Մեր նպատակն է եղել ոչ միայն ներկայացնել Audi-ն, այլեւ ստեղծել նոր չափանիշներ Հայաստանում՝ ավտոմոբիլային սպասարկման եւ հաճախորդների փորձառության ոլորտում», – ասել է «Սլավ Մոթորս» ընկերության գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը:
Ապագային նայել վստահությամբ
20-ամյակի միջոցառման ընթացքում նշանավորել է Audi Q8 մոդելի վաճառքով. հաճախորդը, որ երկար ժամանակ հետեւել էր այս սպորտային մոդելին, հենց այդ երեկո իրականացրել է երազանքը՝ ձեռք բերելով Audi Q8: Այս իրադարձությունը դարձել է ողջ երեկոյի հատուկ պահը, որն ուղեկցվել է մեծ խանդավառությամբ եւ ծափողջույններով:
Միջոցառմանը ներկայացվել են նաեւ Audi-ի նոր մոդելները, ներառյալ Audi Q8, Audi Q7 եւ հայտնի Q5 մեքենաները, որոնք աչքի են ընկնում իրենց բարձր արդյունավետությամբ եւ ինժեներական կատարելությամբ:
Audi-ն Հայաստանում շարունակելու է ներդրումներ կատարել սպասարկման որակի բարելավման, նորարարական տեխնոլոգիաների ներմուծման եւ էլեկտրամոբիլային ոլորտի զարգացման ուղղությամբ:
«Մենք նայում ենք ապագային վստահությամբ՝ հավատարիմ մնալով Audi-ի «Vorsprung durch Technik»՝ «Առաջընթաց տեխնոլոգիաների միջոցով» կարգախոսին», - ասել է Արտեմ Սիմոնյանը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաեւ հիշարժան տեսանյութ, որը ներկայացրել է Audi-ի եւ «Սլավ Մոթորս»-ի անցած ուղին Հայաստանում՝ ընդգծելով նորարարության եւ կատարելության նշանակությունը բրենդի հաջողության մեջ:
Վերջին լուրեր
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: