Եվրասիական բանկը Աբու Դաբիում անցկացրել է EDB Day միջոցառումը

04.03.2025 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ /
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Աբու Դաբիում անցկացրել է EDB Day շարքի առաջին միջոցառումը։

ԵԱԶԲ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ «պրեզենտացիոն օրերի նպատակն է պոտենցիալ գործընկերներին համապարփակ ձեւով ներկայացնել բանկի գործունեությունը, հանրային եւ մասնավոր հատվածների հետ քննարկել համագործակցության հնարավորությունները»:

ԵԱԶԲ-ի խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովն ընդգծել է, որ ԱՄԷ-ի գործընկերների հետ համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանի հետագա զարգացմանը.

«Մենք արդեն դարձել ենք տարածաշրջանում ոչ սուվերեն ներդրումների առաջատարը եւ, բանկի ռազմավարության համաձայն, ձգտում ենք ապահովել, որ մինչեւ 2026 թվականը ԵԱԶԲ-ն դառնա Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային զարգացման առանցքային բանկը: Այս նպատակին հասնելու համար մենք աշխատում ենք արագացնել ներդրումների աճը տարածաշրջանի կարեւոր հատվածներում»։

«ԵԶԲ օրվա» շրջանակներում տեղի է ունեցել Աբու Դաբիի ֆոնդային բորսայի նիստը՝ նվիրված Tabadul թվային հանգույցին, որին վերջերս միացել է Ղազախստանի ֆոնդային բորսան։
Դիտում՝ 9707

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW