Այժմ արդեն հնարավոր է Ամիօ բանկի հաճախորդ դառնալ առցանց՝ միանգամից AMIO Mobile հավելվածում:Բանկից հայտնում են, որ նոր ֆունկցիայի շնորհիվ բանկի հաճախորդ դառնալու համար պետք չէ այցելել որեւէ մասնաճյուղ, առցանց գործընթացը պարզեցված է, ներառված են միայն խիստ անհրաժեշտ դաշտերը:Գրանցման համար անհրաժեշտ է`• ներբեռնել AMIO Mobile հավելվածը,• սեղմել «Դառնալ հաճախորդ» կոճակը,• անցնել նույնականացում՝ լրացնելով մի քանի դաշտ եւ վերջ։Դառնալով Ամիօ բանկի հաճախորդ կստանաք`• անվճար բանկային հաշիվ,• hնարավորություն բացելու AMIO Visa Digital եւ AMIO Mastercard Digital դրամային քարտերն ամբողջովին անվճար,• AMIO Mobile հավելվածը, որի շնորհիվ կունենաք հասանելիություն բանկի լավագույն առաջարկներին՝ բարձր տոկոսադրույքով օնլայն ավանդ, պարտատոմսեր, տարատեսակ վճարումներ, փոխանցումներ, արագ դրամական փոխանցումների ստացում քարտին/հաշվին մի քանի րոպեում եւ շատ ավելին։«Ամիօն կարեւորել է ապագա հաճախորդների անձնական ինֆորմացիայի պաշտպանությունը գրանցման հարթակը ստեղծելիս՝ ձեռնարկելով անվտանգությանն ուղղված բոլոր հնարավոր միջոցառումները»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Հավելվածը կարող եք ձեռք բերել հետեւյալ հղումներով.IOS օպերացիոն համակարգի դեպքում՝ AMIO Mobile on the App StoreAndroid օպերացիոն համակարգի դեպքում՝ AMIO Mobile - Apps on Google PlayԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3826