«Լիդիան» ընկերությունը Ամուլսարի շահագործման համար ՀՀ կառավարությունից $150 միլիոնի երաշխիք կստանա։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:Հանքի շահագործման մեկնարկն ապահովելու համար ընկերության կողմից ՀՀ գործող բանկային համակարգից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով մշակվել է բյուջետային երաշխիքի տրամադրման կառավարության որոշումը, որով առաջարկվում է նախատեսված պայմանները բավարարելու դեպքում, այն է՝ ընկերությանը ՀՀ-ում գործող բանկային համակարգից մինչեւ 5 տարի մարման ժամկետով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրել մինչեւ $150 միլիոնի չափով բյուջետային երաշխիք: Երաշխիքը տրամադրվում է, եթե որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում ընկերությունը Ֆինանսների նախարարություն է ներկայացնում անկախ աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ընկերության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում ներառված հաշվեկշռային ակտիվների շուկայական գնահատման հաշվետվություն, որով հաստատում է, որ երաշխիքի գումարը երաշխիքի ստացման համար դիմելու եւ երաշխիքը թողարկելու պահի դրությամբ չի գերազանցում ընկերության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում ներառված հաշվեկշռային ակտիվների շուկայական արժեքի 20%-ը:Նշվում է, որ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շինարարության նպատակով կներգրավվի ավելի քան 1000 աշխատող, իսկ ծրագրի արդյունահանման կամ շահագործման ամբողջ տեւողության ընթացում մշակման հանգույցներում, լաբորատորիաներում եւ վարչակազմում կստեղծվի շուրջ 700 աշխատատեղ: Tweet Դիտում՝ 3406