2025թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.1%-ով։Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2025թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 10․4%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 11.6%-ով:Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամսվա տվյալներով ավելացել է 9.9%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 12.6%-ով:Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 7.8%-ով:Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ամսվա ընթացքում ավելացել են համապատասխանաբար 1.7% եւ 2.8%-ով: Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ամսվա ընթացքում նվազել է 40%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 49․2%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 33.5%-ով:Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 2190