Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան այսօր ասել է, որ ԿԲ-ն թվային ռուբլու զանգվածային ներդրումը հետաձգել է 2025-ի ամառվանից հետո:«Մենք կանցնենք թվային ռուբլու մասսայական ներդրմանը մի փոքր ավելի ուշ, քան ի սկզբանե նախատեսված էր: Մասնավորապես, երբ փորձնական կմշակենք բոլոր մանրամասները եւ կանցկացնենք բոլոր խորհրդատվությունները բանկերի հետ այն տնտեսական մոդելի շուրջ, որն առավել գրավիչ է նրանց հաճախորդների համար:Զանգվածային գործարկման նոր ամսաթիվ կարող ենք նշել ավելի ուշ», - Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի կողմից կազմակերպված Կենտրոնական բանկի ղեկավարության հետ տարեկան հանդիպման ժամանակ ասել է Նաբիուլինան: Tweet Դիտում՝ 2748