Վրաստանի Ազգային բանկը պարզեցրել է հիփոթեքի կանոնները

26.02.2025 | 13:51 Գլխավոր էջ / Նորություններ /
Վրաստանի Ազգային բանկը պարզեցրել է հիփոթեքային վարկավորման կանոնները՝ անշարժ գույքի շուկան խթանելու նպատակով։

BM.ge-ն հաղորդում է, որ այսուհետ Վրաստանի քաղաքացիների համար նախնական նվազագույն վճարը կարող է կազմել 10%, այլ ոչ թե 15%, ինչպես նախկինում էր։

Վրաստանի քաղաքացիություն չունեցողների համար հիփոթեքային վարկի նվազագույն վճարը 30-ից իջեցվել է 20%-ի` արտերկրում կամ Վրաստանում կայուն եկամուտը հաստատելու պայմանով:

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2025 թվականի հունվարի դրությամբ լարիով հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը միջինում կազմում է 11,79%։
Դիտում՝ 11089

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW