Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարել է Ընկերության կողﬕց սպառվող էլեկտրաէներգիան վերականգնվող էներգիայի աղբյուրների փոխակերպման ծրագրի, մասնավորապես՝ արեւային ֆոտովոլտային կայանների նախագծման, համապատասխան հողային տարածքների առաջարկի ներկայացման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման եւ շահագործման աշխատանքներ իրականացնելու համար նախաորակավորման փուլի հայտերի ընդունում։ «Ընկերությունը ստանձնել է էներգախնայողության ապահովմանն ուղղված նախագծեր իրականացնելու հանձնառություն, այդ թվում՝ ուղղված վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրմանը։ Այս ուղղությամբ ծրագրեր են իրականացվում նաեւ ազդակիր համայնքներում, իսկ հայտարարված մրցույթն ուղղված է ընկերության սեփական էներգաօգտագործման կարիքների՝ վերականգնվող էներգիայի փոխակերպման երկարաժամկետ ծրագրին։ Ընկերությունն այս ծրագրով նպատակ ունի ոչ միայն նվազեցնելու սեփական ածխածնային հետքը՝ միաժամանակ կրճատելով գործառնական ծախսերը, այլեւ ներդրում ունենալու Հայաստանի սեփական էներգահամակարգի անկախության աստիճանի բարձրացման գործում։ Այս մրցույթի հայտարարումը ծրագրի իրականացմանն ուղղված առաջին կարեւոր քայլն է։ Ակնկալում ենք ոլորտի հայաստանյան եւ ոչ միայն հայաստանյան կազմակերպությունների մասկանցությունը»,- ասվում է ԶՊՄԿ հայտարարությունում:Հայտի չափորոշիչների մասին ավելի մանրամասն այստեղ: Tweet Դիտում՝ 1426