Առաջիկա ամիսներին ԱՄԷ-ն ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիր կստորագրի

24.02.2025 | 09:31 Գլխավոր էջ / Նորություններ /
Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) եւ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) երկու-երեք ամսվա ընթացքում համաձայնագիր կստորագրեն ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ այդ մասին հայտնել է ԱՄԷ-ի արտաքին առեւտրի պետնախարար Թանի բեն Ահմեդ ալ Զեյուդին։

«Մենք անհամբեր սպասում ենք փաստաթղթի ստորագրմանը»,- ասել է պետնախարարը Աբու Դաբիում «Արտադրված է Ռուսաստանում» տոնավաճառի բացման ժամանակ:

Թանի բեն Ահմեդ ալ-Զեյուդին նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում ԱՄԷ-ի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը $3,5 միլիարդից հասել է $10 միլիարդի: Նրա խոսքով, ԵԱՏՄ հետ ազատ առեւտրի գոտու ստեղծումը կնպաստի առեւտրաշրջանառության հետագա աճին։

Կողմերը համաձայնագրի վրա աշխատել են գրեթե մեկուկես տարի։
Դիտում՝ 5836

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW