Ամիօ բանկ. ԱՄՆ դոլարով ավանդ՝ մինչեւ 5% տարեկան տոկոսադրույքով

21.02.2025 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #ավանդ
Ամիօ բանկն առաջարկ ունի արտարժույթով խնայողությունների սիրահարների համար։

Բանկից հայտնում են, որ «Շահավետ» ավանդատեսակի շրջանակում ԱՄՆ դոլարով առցանց ավանդն արդեն հնարավոր է ձեւակերպել մինչեւ 5% տարեկան տոկոսային եկամտաբերությամբ:

Ավանդի պայմաններ՝

●    ձեւակերպման համար անհրաժեշտ նվազագույն գումար՝ 100 ԱՄՆ դոլար, ամենաբարձր` 5% տոկոսադրույքը գործում է 551-ից 1095 օր ժամկետով ավանդների դեպքում,
●    հնարավոր է ստանալ ավելի բարձր եկամուտ՝ ընտրելով տոկոսագումարների կապիտալացման հնարավորությունը։

Բանկի ավանդները համալրման հնարավորությամբ են, իսկ տոկոսագումարները հնարավոր է ստանալ նախընտրելի տարբերակով՝ ավանդի ձեւակերպման պահին, ամսական, եռամսյակային կամ ավանդի ժամկետի վերջում:

Բարձր տոկոսադրույքից բացի, Ամիօ բանկի ավանդատուն կստանա՝

●    անվճար տարեկան սպասարկմամբ Visa կամ Mastercard քարտեր (կախված ձեւակերպված ավանդի ծավալից տրամադրվում են նաեւ պրեմիում դասի քարտեր),
●    արտահերթ սպասարկում բանկի մասնաճյուղերում։

Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%։

Ավանդների մանրամասներին ծանոթացե՛ք հետեւյալ հղմամբ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 4126

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW