Մայրենի լեզվի օրը ԱրարատԲանկն ամփոփել է Մատենադարանի հետ բացառիկ ծրագրի արդյունքները
21.02.2025 | 14:30 Գլխավոր էջ / Նորություններ /


Բացման օրվանից լաբորատորիայում իրականացվել են 9 ձեռագրերի (ընդհանուր 3164 էջ), 8 հնատիպ եւ տպագիր գրքերի, ինչպես նաեւ մեկ յուղաներկով նկարի աղտոտվածության աստիճանի որոշման եւ ախտահանման աշխատանքներ։ Կատարվել են նաեւ Վերականգնման բաժնի աշխատասենյակների օդի աղտոտվածության որոշման կարեւոր հետազոտություններ։
Ընդհանուր առմամբ, 2024 թվականին միայն Մատենադարանի Վերականգնման բաժնում կատարվել են 7247 թերթի, 10 կաշվե կազմի, 18 հնատիպ գրքի, 43 հմայիլի (26 մետր երկարությամբ), 1280 թերթ արխիվային վավերագրի եւ 18 լուսանկարի կոնսերվացման ու վերականգնման աշխատանքներ։
«Մեզ համար մեծ պատիվ է լինել առաջին ֆինանսական հաստատությունը, որը գործնական քայլեր է ձեռնարկում Մատենադարանի՝ որպես համաշխարհային նշանակության մշակութային կենտրոնի զարգացման ուղղությամբ։ Ուրախությամբ նկատում ենք, որ մեր նախաձեռնությունն արդեն իսկ վարակիչ է դարձել, եւ վստահ ենք, որ այն դեռ օրինակ կծառայի շատ ընկերությունների համար՝ ոգեշնչելով նրանց եւս մասնակից դառնալ մեր մշակութային ժառանգության պահպանման գործին», - նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։
«Հատկանշական է, որ այս կարեւոր ծրագիրն իրականացվել է ԱրարատԲանկի աջակցությամբ, որը դարձավ առաջին ֆինանսաբանկային կառույցը՝ ստանձնելով Մատենադարանի զարգացման առաքելությունը։
Մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ առավել կարեւոր են դառնում այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մեր ազգային ինքնության, գրավոր մշակույթի եւ լեզվի անաղարտության պահպանմանը։ Հայոց լեզուն եւ գիրը դարեր շարունակ եղել են մեր ժողովրդի գոյատեւման եւ մշակութային ժառանգության փոխանցման հիմնական միջոցը։
Հայոց գրերի ստեղծումից ի վեր ձեռագրական մշակույթը եղել է մեր ինքնության պահպանման կարեւորագույն գործոնը։ Հենց այս առաքելությունն է այսօր շարունակում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ հանդիսանալով հայ մշակութային ժառանգության պահպանման եւ ուսումնասիրման առաջատար կենտրոն»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։
Մայրենի լեզվի միջազգային օրն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով` 1999 թվականի նոյեմբերին, եւ 2000 թվականից սկսած՝ փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաեւ Հայաստանում։
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: