Հնարավոր է՝ անկանխիկ գործարքների հետվճարը կիրառվի ավելի ընդլայնված տարբերակով
21.02.2025 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ /


«Սա մեզ համար ուրախալի փաստ է, որովհետեւ այս իրավիճակը մենք նկարագրել ենք որպես ցանկալի դեռեւս 2018-2019 թվականներին: Իհարկե, պատճառները պետք է հասկանանք, որովհետեւ ենթադրում եմ նաեւ, որ օնլայն առեւտրի շուկայի զարգացումը, այդ թվում՝ մի շարք օտարերկրյա խոշոր ընկերությունների ներկայությունը մեր շուկայում շոշափելի ազդեցություն ունեցել է: Բայց հիմա ինձ համար նաեւ ակնհայտ է, որ նույն կենսաթոշակների հետվճարի համակարգը նույնպես ինչ-որ ազդեցություն ունեցել է: Վերադառնալով կենսաթոշակների, ընտանեկան եւ անապահովության նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի համակարգին՝ գալիս ենք այն եզրակացության, որ հնարավոր է այն լավ գործիք է ամենատարբեր առիթներով եւ ձեւերով քննարկելու ու լուծումներ գտնելու համար»,- կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քննարկման նպատակն է հասկանալ, թե ինչքանով է իրատեսական, արդյունավետ եւ ինչ գործիքներով կարելի է անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի գործիքը կիրառել ավելի ընդլայնված ձեւով եւ շահառուների ինչ շրջանակի:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել անկանխիկ գործառնությունների ներկա մակարդակին, կառուցվածքին, հետվերադարձի մեխանիզմներին, սկզբունքներին եւ հիմնական նպատակներին, ինչպես նաեւ ֆինանսավորման հնարավոր ուղիներին:
Մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են տարբեր առաջարկություններ, այդ թվում՝ հետվճարի համակարգը շահառուների նոր խմբի շրջանակում պիլոտային կերպով իրականացնելու վերաբերյալ:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: