«ՊրոԿրեդիտ Բանկը» Երեւանում նոր մասնաճյուղ է գործարկել

20.01.2009 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «ՊրոԿրեդիտ Բանկը» երեւանյան «Ցիտադել» բիզնես-կենտրոնում գործարկել է  նոր՝ «Տերյան» մասնաճյուղը:
 
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, նոր մասնաճյուղը ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ կողմից գրանցվել է 2008թ. դեկտեմբերին:

«Տերյանը» բանկի թվով չորրորդ, իսկ Երեւանում` երրորդ մասնաճյուղն է: 2008թ. հուլիսին «ՊրոԿրեդիտ Բանկը» մասնաճյուղ էր բացել Վանաձորում՝ դառնալով Հայաստանում առաջին օտարերկրյա բանկը, որը ներկայացված է մայրաքաղաքի սահմաններից դուրս:

Դիտում՝ 18208

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW