Մեկնարկել է համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը։ Այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Մի անգամ դպրոցում 2․ Վերջին Պահապանը» ֆիլմին ընդառաջ։ «Նոր ֆիլմը դպրոցականների մասին է, որոնք գտնում են հերոսական ջիղ եւ փորձում փրկել իրենց ուսուցիչներին անցյալից աշխարհ եկած չարագործից: Հենց այս բարի գաղափարի շուրջ էլ ծնվել է այս մրցույթի միտքը»,- ասվում է հաղորդագրությունում:«Իսկական հերոսը» մրցույթի մասնակից դպրոցականները գրելու են այն մասին, թե ով է իրենց համար իսկական հերոսը։ Մրցույթի հաղթողները կկարողանան իրենց ամբողջ դպրոցով կինոթատրոնում անվճար դիտել ֆիլմը: Մարզերի դպրոցների դեպքում կազմակերպիչները կապահովեն նաեւ հաղթող դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների տեղափոխությունը Երեւան։ Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, մարզպետարանների ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցները (4-12-րդ դասարաններ)։ Մրցույթն անցկացվելու է երկու տարիքային խմբում՝ 4-8-րդ դասարաններ եւ 9-12-րդ դասարաններ։ Յուրաքանչյուր տարիքային խմբում նախատեսվում է մեկական հաղթող։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է ունենալ երկու հաղթող 4-8-րդ դասարանների եւ 9-12-րդ դասարանների տարիքային խմբերում՝ Երեւանում եւ մարզերում (հաղթողների ընդհանուր քանակը՝ 4):Մրցույթի մեկնարկել է, կընթանա երկու հիմնական փուլով՝ դպրոցական եւ ընդհանուր։ Յուրաքանչյուր դպրոց հիմնական փուլին կարող է ուղարկել դպրոցական փուլում լավագույնը ճանաչված երկուական շարադրություն։ Մրցութային աշխատանքների ուղարկման վերջնաժամկետը մարտի 2-ն է։ Արդյունքների ամփոփումը տեղի կունենա մարտի 10-17-ը։ Պրոֆեսիոնալ ժյուրին բաղկացած է ոլորտի առաջատար մասնագետներից՝ գրողներ, գրականագետներ, ինչպես նաեւ ֆիլմի ստեղծագործական անձնակազմից։ Մրցույթի գործընկերն է Կոնվերս Բանկը։ Tweet Դիտում՝ 2486