Կոնցեռն Դիալոգը պահպանել է ամենաբարձր վարկանիշը Chambers Global 2025-ի աղյուսակում

18.02.2025 | 16:51 Գլխավոր էջ / Նորություններ /
Chambers Global 2025-ի վարկանիշավորման աղյուսակի ընդհանուր բիզնես իրավունքի ոլորտում Կոնցեռն Դիալոգը պահպանել է ամենաբարձր՝ Band 1 վարկանիշը հայաստանյան իրավաբանական ընկերությունների շարքում։

Նույն ուղեցույցում Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը պահպանել է իր դիրքն ամենաբարձր՝ առաջին խմբում (Band 1), Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը` հիմնական վարկանիշավորման 3-րդ խմբում, իսկ գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը բարելավել է վարկանիշավորումը՝ ընդգրկվելով հիմնական վարկանիշավորման 3-րդ խմբում:

Վարկանիշավորումը կատարվում է իրավաբանական ընկերությունների ներկայացրած տեղեկատվության, ինչպես նաև Chambers and Partners-ի անկախ փորձագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա։

Փորձագետները հաշվի են առնում հանրային աղբյուրներում առկա բոլոր ուսումնասիրությունները, հաճախորդների և շուկայի մասնակիցների կարծիքներն ու դիտարկումները և մի շարք այլ չափորոշիչներ։

Առանձին մասնագետների վարկանիշավորումը նույնպես կատարվում է համաձայն նույն խիստ մասնագիտական հետազոտությունների․ հաշվի են առնվում նրանց իրավական գիտելիքները, փորձը, հաճախորդների հետ աշխատանքը և այլ օբյեկտիվ չափանիշներ։

Chambers and Partners-ն առաջատար անկախ իրավաբանական հետազոտական ընկերությունն է, որը գործում է 200 իրավասություններում: Նրանք տրամադրում են մանրամասն վարկանիշներ և տեղեկություններ աշխարհի առաջատար իրավաբանների և իրավաբանական ընկերությունների մասին:

Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից կազմված փորձագիտական խմբի՝ մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացված եզրակացության հիման վրա։
Դիտում՝ 9729

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW