Կասպյան «հնգյակի» երկրները (Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, Ղազախստան, Թուրքմենստան) կարող են հանդես գալ որպես էներգառեսուրսների «հավասարակշռող մատակարարներ»։Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Թեհրանում ելույթ ունենալով Կասպիական երրորդ տնտեսական համաժողովում։«Համատեղ խոստումնալից ծրագրերից ենք համարում էներգետիկ անվտանգության ապահովումը եւ էներգառեսուրսների անխափան արտահանումը փոխշահավետության հիման վրա։ Առաջին հերթին առաջարկում ենք ապահովել էներգետիկ ռեսուրսների փոխադարձ կարիքները։ Կասպիական «հնգյակը» կարող է հանդես գալ որպես էներգառեսուրսների հավասարակշռող մատակարար առաջարկի եւ պահանջարկի սեզոնային տատանումների ժամանակաշրջաններում, այդ թվում՝ հաշվի առնելով արտահանման պարտավորությունները»,- ասել է նա։ Tweet Դիտում՝ 13325