Օմանը, ԱՄԷ-ն եւ Սաուդյան Արաբիան մետաղների առեւտրի հարթակներ կբացեն
10.02.2025 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ twimg.com

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Financial Times-ի տվյալներով, Աբու Դաբիում գործող հանքարդյունաբերական International Resources Holding (IRH) ընկերությունը ստեղծել է 60 հոգուց բաղկացած բաժին էներգիայի եւ մետաղների հետ աշխատելու համար եւ արդեն առեւտուր է անում երրորդ կողմի ապրանքներով:
Օմանի պետական Minerals Development Oman (MDO) ընկերությունը բանակցություններ է վարում վեց միջազգային ապրանքային ընկերությունների հետ (Trafigura, Glencore, Traxys, IXM, Mercuria եւ Gunvor)՝ վերամշակված պղինձ գնելու հնարավոր գործարքի շուրջ:
Financial Times-ը հաղորդում է, որ նավթից կախում ունեցող Պարսից ծոցի երկրներն ձգտում են ապահովել իրենց տեղը էներգետիկ անցման համար անհրաժեշտ
պղնձի, լիթիումի եւ երկաթի հանքաքարի մատակարարման համաշխարհային շղթայում:
Պարբերականը նշում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում մետաղների ապրանքաշրջանառության ակտիվությունը ավանդական կենտրոններից՝ Լոնդոնից եւ Ժնեւից, աստիճանաբար տեղափոխվում է Մերձավոր Արեւելք, մասնավորապես՝ Դուբայ։
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: