«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար:Բարեգործական հիմնադրամը մեկնարկել է օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը, որը կտեւի մինչեւ մարտի 15-ը ներառյալ։Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական եւ գիտական, առողջապահական եւ մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք• նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,• օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական արտադրություն եւ հումք, • առաջարկում են նորարարական լուծումներ, • միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը:Մանրամասներին ծանոթացեք հետեւյալ հղմամբ: Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ: «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի եւ Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Tweet Դիտում՝ 3681