TCF-ը թողարկել է արժեկտրոնային պարտատոմսեր
04.02.2025 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ /


Թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 400 միլիոն ՀՀ դրամ: Պարտատոմսերը նախատեսված են շուկայի ազատ շրջանառության համար:
«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա»-ն երկար տարիների փորձ ունի ապրանքանիշերի առաջխաղացման, քրաուդֆանդինգային արշավների կազմակերպման, էլեկտրոնային կոմերցիայի և բազմաբնույթ մարքեթինգային ռազմավարությունների մշակման մեջ: Ընկերության գրասենյակները տեղակայված են Երեւանում, Նյու Յորքում եւ Չինաստանի Շենժեն քաղաքում։
«Մեր ընկերությունը մասնագիտացած է մարքեթինգային ռազմավարությունների, քրաուդֆանդինգային և գովազդային արշավների իրականացման, ինչպես նաև ծրագրային ապահովման մշակման մեջ: Մենք աշխարհում օգնել ենք ավելի քան 1000 ընկերությունների՝ իրենց արտադրանքն առաջխաղացնել միջազգային շուկաներում և հասնել հաջողության։ Պարտատոմսերի թողարկումն ու ներդրումը կօգնեն ընդարձակել մեր գործունեությունը՝ ավելացնել մեր ներկայացուցչություններն ու նոր բիզնես ուղղություններն աշխարհի տարբեր շուկաներում, և ավելի դոմինանտ դիրք ունենալ։ Մենք ձգտում ենք ապահովել հուսալի, պրոֆեսիոնալ և վստահելի գործընկերություն՝ նպաստելով հայկական տնտեսության առաջընթացին և նորարարական գաղափարների գործնական կիրառմանը»,- ասել է «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Նարեկ Վարդանյանը:
«Սա ներդրում կատարելու եւ խնայողություններն արդյունավետ օգտագործելու լավագույն հնարավորություններից է քանի որ այն ներդրողներին տալիս է բարձր՝ տարեկան 12.75% եկամուտ ստանալու հնարավորություն», - ասված է «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա»-ի հաղորդագրության մեջ:
Թողարկման պայմաններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ https://www.tcfarmenia.am/bonds հղումով:
Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: