Արմավիր քաղաքում բացվել է IDBank-ի նոր մասնաճյուղը

04.02.2025 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Արմավիր
IDBank-ն այսուհետ իր հաճախորդներին կընդունի նաեւ Արմավիր քաղաքի նորաբաց մասնաճյուղում։

Առցանց համակարգերի զարգացմանը զուգահեռ՝ IDBank-ը կարեւորում է նաեւ հաճախորդների կյանքում ֆիզիկական ներկայությունը, նույնը գնահատում են նաեւ հաճախորդները։

«Մենք գիտենք, որ մեր շատ հաճախորդներ սիրում են սպասարկվել հենց մասնաճյուղերում, դրա համար փորձում ենք Հայաստանի ավելի շատ քաղաքներում ապահովել մեր ներկայությունը։ Նոր մասնաճյուղի հասցեն էլ ընտրել ենք՝ հաշվի առնելով Արմավիր քաղաքի մեր հաճախորդների բազմաթիվ հարցումները՝ այստեղ մասնաճյուղ ունենալու վերաբերյալ։ Վստահ եմ՝ այստեղ նույնպես մեր թիմը որակյալ ու բարձրորակ ծառայություններ կմատուցի հաճախորդներին», - ասել է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Վաճառքների կազմակերպման եւ տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանն ասել է, որ Արմավիր մասնաճյուղը հագեցած է հարմարավետ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով․

«Մեր պրոֆեսիոնալ թիմը պատրաստ է օգնել հաճախորդներին՝ կատարել իրենց բոլոր գործարքները տեղում, բացի դա, մասնաճյուղում առկա է IDBanking 24/7 սպասարկման գոտի՝ հնարավոր դարձնելով անկանխիկ գործարքները արագ եւ մի քանի հպումով»:

IDBank-ի Արմավիր մասնաճյուղը կգործի Հանրապետության փ. 14/5 հասցեում։ Այս պահին IDBank-ն ունի արդեն 17 մասնաճյուղ՝ Երեւանում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում, Աբովյանում, Հրազդանում եւ Արմավիրում։

IDBank-ից հիշեցնում են, որ բանկային բոլոր գործարքները կարելի է կատարել նաեւ առցանց՝ IDBanking.am առցանց հարթակով կամ Idram&IDBank հավելվածով․ վերջինս ունի անհպում QR-վճարումներ ընդունող վաճառակետերի ամենամեծ ցանցը Հայաստանում՝ շուրջ 23․000 վաճառակետ, որոնցից 10․000-ում առկա է նաեւ Rocket Line 0% թվային ապառիկով վճարման հնարավորությունը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 37184
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW