Վճարեք IDBank-ի Mastercard-ով եւ ստացեք 5% idcoin

03.02.2025 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Mastercard
Միջազգային վճարումները կրկին բոնուսաշատ են, քանի որ փետրվարի 1-ից բոլոր միջազգային գործարքների համար վճարելով IDBank-ի Mastercard-ով՝ կստանաք 5% idcoin:

Այս առաջարկը բացառիկ է եւ հատկապես կուրախացնի առցանց գնումների սիրահարներին։ Միջազգային բոլոր խանութներից պատվերների համար պարզապես պետք է վճարել IDBank-ի Mastercard-ով եւ ստանալ 5% idcoin։

IDBank-ի Էկոհամակարգի զարգացման եւ գործընկերների հետ համագործակցության գծով մենեջեր Գոհար Ղուկասյանի խոսքով՝ քարտապանները միշտ մեծ ուրախությամբ են ընդունում նմանատիպ արշավները․

«Մեր գործընկերների հետ միշտ բաց ենք նոր առաջարկների ու արշավների՝ մեր հաճախորդների գնումները ոչ միայն հարմարավետ, այլեւ շահավետ դարձնելու համար։ Վստահ եւ ուրախությամբ կարող եմ ասել, որ այս տարի նույնպես հետաքրքիր անակնկալներ շատ են լինելու»։

Բանկից հայտնում են, որ մեկ ամսվա ընթացքում հնարավոր է ստանալ առավելագույնը 10․000 ՀՀ դրամ (նախքան հարկումը)։ idcoin-ի ստացման համար մեկ վճարային գործարքի գումարը պետք է կազմի կամ գերազանցի 5 000 ՀՀ դրամը։

Եթե դեռ չունեք IDBank-ի Mastercard, հիմա այն ձեռք բերելու ճիշտ պահն է․ արշավի ընթացքում հավելվածի միջոցով պատվիրված Mastercard տեսակի քարտերի համար գործելու է զեղչված սակագին՝ Mastercard Standard-ը կարող եք ձեռք բերել առանց սպասարկման վճարի առաջին տարվա համար, իսկ Mastercard Gold-ը՝ 70% զեղչված՝ վճարելով 2400 ՀՀ դրամ առաջին տարվա սպասարկման համար։

Արշավը կգործի մինչեւ ապրիլի 30-ը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 11659
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW