Միշուստինը Ղըրղզստանից պահանջել է դադարեցնել ճնշումը ռուսական ընկերությունների վրա
31.01.2025 | 15:47 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ tass.ru

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ալմաթիում Կասիմալիեւի հետ բանակցությունների սկզբում Միշուստինն ասել է.
«Կան մի շարք խնդիրներ, որոնք մեզ լուրջ մտահոգում են։ Ղրղըզստանի պետական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից անհիմն պնդումներ եւ ոչ իրավական հայտարարություններ են արվում ազնիվ, բարեխիղճ ռուսական ընկերությունների դեմ, որոնք զարգացնում են Ղրղըզստանի տնտեսությունը, ստեղծում են նոր աշխատատեղեր եւ հանդիսանում են խոշոր հարկատուներ»:
Նա ընդգծել է, որ «ոչ իրավական, երբեմն էլ շորթող գործողությունների փաստերը շարադրված են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական նոտայում»։
«Խնդրում ենք Ղրղըզստանի ղեկավարությանը դադարեցնել վարչական ճնշումը մեր ընկերությունների նկատմամբ եւ ապահովել ռուս ներդրողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը»,- հավելել է Միշուստինը։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: