Այսուհետ Ամիօ բանկն իր հաճախորդներին առաջարկում է խնայողությունների դիմաց ստանալ մինչեւ 10,5% եւ մինչեւ 5% տարեկան եկամուտ`համապատասխանաբար ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով ավանդների համար, AMIO Mobile հավելվածով ձեւակերպելու դեպքում։Ամիօ բանկի ավանդները հասանելի են եւ´ ՀՀ ռեզիդենտ, եւ´ ոչ ռեզիդենտ հաճախորդներին, իսկ ավանդների ձեւակերպումը հնարավոր է բանկի 34 մասնաճյուղում կամ AMIO Mobile հավելվածում։Ամիօ բանկում ֆիզիկական անձինք կարող են՝• ներդնել 30.000 ՀՀ դրամից սկսած ավանդ՝ հետագայում համալրման հնարավորությամբ,• ընտրել տոկոսագումարների ստացման իրենց հարմար տարբերակներից մեկը՝ ավանդի ձեւակերպման պահին, ամսական, եռամսյակային կամ ավանդի ժամկետի վերջում,• ստանալ ավելի բարձր եկամուտ՝ ընտրելով տոկոսագումարների կապիտալացման հնարավորությամբ ավանդատեսակը,• ձեւակերպել իրենց ավանդը 31-ից 1095 օր ժամկետով։Բարձր տոկոսադրույքից բացի Ամիօ բանկի ավանդատուն կստանա՝• անվճար Visa կամ Mastercard քարտեր (կախված ձեւակերպված ավանդի ծավալից տրամադրվում են նաեւ պրեմիում դասի քարտեր),• արտահերթ սպասարկում բանկի մասնաճյուղերում։«Ամիօ բանկը ձեզ կօգնի կատարել առաջին քայլերը խնայողությունների աշխարհում, ինչպես նաեւ հետագայում կառավարել եւ ավելացնել խնայողությունների դիմաց ստացվող եկամուտները»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Նշվում է, որ վերջին 10 տարվա ընթացքում Ամիօն բանկային համակարգում առաջատարն է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պորտֆելի ծավալով։Ավանդների պայմաններին կարող եք ծանոթանալ հղմամբ:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2608