ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «երկրի պատմության մեջ ամենավատ գնաճը» պայմանավորված է Դաշնային պահուստների համակարգի (Fed) «սարսափելի աշխատանքով» եւ սխալական քաղաքականությամբ։«ԴՊՀ-ն բանկային գործունեության կարգավորման սարսափելի աշխատանք է կատարել: Ֆինանսների նախարարությունը կառաջնորդի ջանքերը՝ կրճատելու անհարկի կարգավորումները եւ վարկավորումը նորից հասանելի դարձնելու Ամերիկայի բնակիչների եւ բիզնեսների համար», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում:«Եթե ԴՊՀ-ն ավելի քիչ ժամանակ ծախսեր գենդերային գաղափարախոսության, «կանաչ էներգիայի» եւ կլիմայի փոփոխության կեղծ քաղաքականության վրա, գնաճը երբեք խնդիր չէր դառնա», - հավելել է ԱՄՆ նախագահը: Tweet Դիտում՝ 8521