«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նիստում ի թիվս այլն հարցերի Ընկերության բաժնետերերին Խորհուրդն առաջարկել է 2023 թվականի գործունեության արդյունքներով ընկերության կուտակված ընդհանուր զուտ շահույթից (ներառյալ նախորդ տարիները) վճարել տարեկան շահութաբաժիններ։ԶՊՄԿ-ից հայտնում են, որ բաժնետերերի ժողովի ընթացքում բաժնետերերը քննարկել են Ընկերության 2023 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշռի, շահույթների եւ վնասների հաշվի, շահույթների եւ վնասների բաշխման, ինչպես նաեւ տարեկան շահաբաժինների վճարելու հարցերը:«Արդյունքում Ընկերության բաժնետերերի Ժողովը որոշել է 2023 թվականի գործունեության արդյունքներով ընկերության կուտակված ընդհանուր զուտ շահույթից տարեկան շահութաբաժիններ վճարել ընդհանուր 152 միլիարդ ՀՀ դրամի չափով՝ Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնետերերի մասնակցության չափին համամասնորեն»,- ասվում է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 16034