Կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծը տեւական ժամանակ լրամշակման փուլում է եւ, հավանաբար, առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը:Այդ մասին Banks.am-ին հայտնել էն Հայաստանի Կենտրոնական բանկում:Հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել էր կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծը, որից հետո հավելյալ տեղեկությունների համար դիմել էինք Կենտրոնական բանկ: 21.01.2025 | 09:41 Կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրինագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը ԿԲ-ից տեղեկացրել են, որ նախագիծը հրապարակվել է Արդարադատության նախարարության Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում։ «Դրանից հետո շահագրգիռ կողմերից ստացվել են առաջարկներ, որոնց հիման վրա նախագիծը լրամշակվել է: Օրենքի նախագիծը քննարկվել է նաեւ շուկայի մասնակիցների հետ, եւ մասնավոր հատվածի ներկայացած մի շարք առաջարկներ հաշվի են առնվել նախագծում։ Կենտրոնական բանկը շահագրգիռ պետական մարմինների եւ ԱԺ գործընկերների հետ եւս մեկ անգամ կքննարկի նախագծերի փաթեթը, որից հետո լրամշակված տարբերակը կներկայացվի կառավարություն»,- նշել ԿԲ-ից:Նշվում է, որ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կրիպտոակտիվների ոլորտում կձեւավորվի հստակ կարգավորման դաշտ՝ գործունեություն ծավալող անձանց հստակ սահմանված իրավունքներով եւ պարտականություններով, հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմներով եւ շուկայի թափանցիկ գործունեությամբ: Tweet Դիտում՝ 2684