Կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրինագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը

21.01.2025 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ /
Հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծը:

Կառավարությունից հայտնում են, որ «նախագծի հիմնական նպատակն է՝ նորարարությունները չզսպելով` զսպել ոլորտում առկա հնարավոր ռիսկերը»:

Տեղեկացվել է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային, մասնավորապես, Եվրոպական միության փորձը: Նախագծի կարգավորման շրջանակը ներառելու է կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը, ծառայությունները և առևտուրը:

Խորհրդակցության մասնակիցները կարևորել են կրիպտոակտիվների վաճառքի պարագայում անհրաժեշտ տեղեկատվության բացահայտումը, իսկ ծառայությունների մատուցման համար պարտադիր է համարվելու «մուտքի թույլտվությունը»:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ևս մեկ քննարկման արդյունքում վերջնական տեսքի բերել օրենքի նախագիծն ու այն ներկայացնել Կառավարության հաստատմանը: «Նա ընդգծել է, որ ըստ անհրաժեշտության հետագայում ևս օրենքը շարունակական կերպով կլավարկվի», - հայտնում են կառավարությունից:
Դիտում՝ 1463
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW