Հրապարակվել է 2024 թվականին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

27.01.2025 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #խոշոր հարկատու
Հրապարակվել է 2024 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի եւ վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 772 միլիարդ 914 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ կամ ավելի է հավաքագրվել 62 միլիարդ 337 միլիոն դրամ:

Ցանկի առաջին տասնյակն ունի այսպիսի տեսք

1. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»

2. «Մոբայլ Սենթր Արթ»

3. «Գրանդ տոբակո»

4. «Գազպրոմ Արմենիա»

5. «Փրիթի Ուեյ»

6. «Սի Փի Էս Էներջի Գրուպ»

7. «Ամերիաբանկ»

8. «Վայլդբերրիզ»

9. «Ինտերնեյշննլ Մասիս տաբակ»

10. «Ջեյ Թի Այ Արմենիա»

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 439 միլիարդ 244 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 308 միլիարդ 983 միլիոն դրամ կամ հարկերի մասով ավելի է հավաքագրվել 130 միլիարդ 260 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 333 միլիարդ 670 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 401 միլիարդ 594 միլիոն դրամ կամ պակաս է հավաքագրվել շուրջ 67 միլիարդ 923 միլիոն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Դիտում՝ 3028
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW