Հայաստանի 18 առեւտրային բանկերն ընդգրկվել են 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 119.63 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 131.23 մլրդ դրամի փոխարեն (անկում՝ 8․8%):2024թ. տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 23.49 մլրդ դրամի հարկ:Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 8.7%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 7-րդն է:Ակբա Բանկը՝ 13.27 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2023թ. բանկը պետական բյուջե է վճարել 13.25 մլրդ դրամ): Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 0.2%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 18-րդն է:Նրան հաջորդում են Ինեկոբանկը՝ 11.08 մլրդ դրամ (23-րդ տեղ, աճ՝ 12.3%), Յունիբանկը՝ 7.87 մլրդ դրամ հարկերի ծավալով (32-րդ տեղ, աճ՝ 93.3%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Կոնվերս Բանկը՝ 2024թ. պետբյուջե վճարելով 7.83 մլրդ դրամ հարկ (33-րդ տեղ, աճ՝ 1․1%)։1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.Արդշինբանկը՝ 6.73 մլրդ դրամ (42-րդ տեղ, անկում՝ 72․9%), IDBank-ը՝ 6.42 մլրդ դրամ (45-րդ տեղ, աճ ՝ 2%),Արարատբանկը՝ 6․06 մլրդ դրամ (48-րդ տեղ, աճ ՝ 4.5%),Evocabank-ը՝ 5.64 մլրդ դրամ (51-րդ տեղ, անկում ՝ 29․5%)ՎՏԲ-Հայաստան Բանկը ՝ 5.36 մլրդ դրամ (54-րդ տեղ, աճ՝ 37․2%),Հայէկոնոմբանկը՝ 5.22 մլրդ դրամ (56-րդ տեղ, աճ՝ 14.8%),Արդշինինվեստբանկը՝ 4.96 մլրդ դրամ (63-րդ տեղ, անկում ՝ 7.9%(նախկինում՝ HSBC)),Ամիօ Բանկը՝ 4.55 մլրդ դրամ (68-րդ տեղ, աճ ՝ 29%),Ֆասթ Բանկը՝ 4.15 մլրդ դրամ (74 -րդ տեղ, աճ ՝ 29․3%),Արմսվիսբանկը՝ 2․92 մլրդ դրամ (108-րդ տեղ, անկում ՝ 5.3%),Մելլաթ Բանկը՝ 1.52 մլրդ դրամ (203-րդ տեղ, աճ՝ 50․6%),Արցախ Բանկ ՝ 1.48 մլրդ դրամ (211-րդ տեղ, նախորդ տարի ցանկում ներառված չի եղել),Բիբլոս Բանկ Արմենիան՝ 1.08 մլրդ դրամ (291-րդ տեղ, աճ՝ 14.3%)։Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 2162