Armenian Airlines ավիաընկերությունը փետրվարի 21-ից մեկնարկում է ուղիղ չվերթներ՝ Երեւանից Դելի։ Ավիաընկերությունից հայտնել են, որ սա առաջին ուղիղ ավիափոխադրումն է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի եւ ուրբաթ օրերին, հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով՝ նախատեսված 220 ուղեւորի համար։Երեւան-Դելի թռիչքի տեւողությունը 4 ժամ 40 րոպե է, հետադարձը՝ 5 ժամ. 10 րոպե։Մոսկվայից ուղեւորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Դելի՝ Շերեմետեւո միջազգային օդանավակայանից Երեւանով հարմարավետ տրանսֆերային թռիչքների շնորհիվ։Armenian Airlines-ի առավելություններն են.• Ձեռքի ուղեբեռ 1 հատ մինչեւ 7կգ - 55x40x20սմ. մանրամասները՝ հղումով• Սակագնային զեղչ 90% զեղչ՝ 0-ից 2 տարեկան երեխաների համար• Սակագնային զեղչ 15% զեղչ՝ 2-ից 12 տարեկան երեխաների համար• Նախքան մեկնումը տոմսը փոխանակելու եւ ինքնաթիռում նստատեղ ընտրելու հնարավորությունԸնթացիկ չվացուցակը եւ տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում, տոմսարկղերում: Tweet Դիտում՝ 1949