Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ամփոփել է գործունեության 16 տարվա արդյունքները

24.01.2025 | 18:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ամփոփել է գործունեության 16 տարվա արդյունքները:

«16 տարվա ընթացքում Հաշտարարի ինստիտուտը կայացել է եւ գրանցել բազմաթիվ ձեռքբերումներ»,- ասվում է հաղորդագրությունում:

Գրասենյակը ներկայացնում է 2024 թվականի ընթացքում արձանագրված բողոքների եւ քննված պահանջների վիճակագրությունը, ինչպես նաեւ գրասենյակի կողմից «Սպառողների ֆինանսական իրազեկման» ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն։

2024 թվականին գրասենյակ է ներկայացվել 18,583 բողոք, որոնցից 16,816-ը վերաբերել է ֆինանսական համակարգին: Գրասենյակի աշխատակիցների օգնությամբ ֆինանսական կազմակերպություններին ուղղված բողոքներից 337-ը բավարարվել են մինչեւ գրասենյակում քննության ընդունվելը։ Գրասենյակի կողմից 2024 թվականին քննության է ընդունվել 6,374 պահանջ, որոնց քննության արդյունքում գործերի 61,2%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների (քննության ընդունված 6,391 պահանջներից 381-ը 20.01.2025 թվականի դրությամբ դեռեւս գտնվում է քննության փուլում):

Ընդ որում, դրական ելքով գործերի 93.9%-ը լուծվել է կողմերի միջեւ հաշտությամբ: Պահանջի քննության միջին տեւողությունը կազմել է 33 օր։

Նշվում է, որ 2024 թվականին գրանցվել է զեղծարարության հետ կապված պահանջների աճ։ Ֆինանսական համակարգի հաշտարարը եւս մեկ անգամ հորդորում է չտրամադրել անձնական տվյալները եւ գաղտնաբառերը այլ անձանց եւ չլրացնել քարտային տվյալները ոչ հավաստի հղումներով ներկայացված հարթակներում, այլապես կարող եք կրել ֆինանսական կորուստներ։  
Դիտում՝ 2207
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW