15 Apple սարք՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հավատարիմ հաճախորդներին

24.01.2025 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա
Ամփոփվել է Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard Digital քարտապանների համար կազմակերպված «Թվային գնումներ, իրական շահումներ» արշավը։

Բանկից հայտնում են, որ ակցիայի 15 հաղթողից յուրաքանչյուրը ստացել է իր շահած Apple սարքը․ խաղարկվում էր 5 հատ iPhone 16 Pro, 5 հատ 2-րդ սերնդի Apple Watch SE եւ 5 հատ 2-րդ սերնդի AirPods Pro։

Արշավին մասնակցելու համար թվային Mastercard քարտապանները պետք է նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը կատարեին 3 եւ ավելի վճարում ընդհանուր 50,000 եւ ավելի ՀՀ դրամի չափով։ Հաղթողներն ընտրվել էին պատահականության սկզբունքով՝ բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում։

Պարգեւների հանձնման արարողությունը կայացել է Երեւանի The Alexander հյուրանոցում՝ բանկի եւ Mastercard-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Բիբլոս Բանկ Արմենիայի հաճախորդները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հաճախորդներին բարձրակարգ ծառայություններ մատուցենք եւ՛ թվային լուծումների, եւ՛ մարդկային, դեմ առ դեմ շփման միջոցով։ Մենք նաեւ բարձր ենք գնահատում մեր հաճախորդների հավատարմությունն ու պարբերաբար կազմակերպում ենք նմանատիպ արշավներ, որոնց կենտրոնում նորարարությունն է, մեր հաճախորդների հարմարավետությունն ու գոհունակությունը»,- միջոցառման ժամանակ նշել է Բիբլոս Բանկ Արմենիայի սպառողական գործառնությունների վարչության ղեկավար Արթուր Փալիկյանը։

Նշվում է, որ բանկի հաճախորդների համար պարբերաբար մշակվում են ամենատարբեր ակցիաներ ու արշավներ, իսկ ծառայությունները՝ համապատասխանեցվում նրանց կարիքներին։
Դիտում՝ 5049
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW