ՊԵԿ պարզաբանումը, թե որ եկամուտներին է վերաբերում հայտարարագրվող 300 հազար դրամի շեմը
23.01.2025 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ /


Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է, որ 300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին եւ ոչ թե օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքների հանրագումարին։
Նշվում է, որ հայտարարագրում պետք է ներառել 300 հազար դրամ եւ ավելի գումարը, օրինակ, եթե որպես նվիրատվություն փոխանցվել է հենց 300 հազար դրամ, ապա այդ գումարը պետք է ներառել հայտարարագրում: Իսկ եթե 2024 թվականի ընթացքում բանկային հաշվեհամարին կամ քարտին կատարվել է 300 հազար դրամից պակաս փոխանցում, ապա այդ եկամտի մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարելի է չներառել:
Ինչ վերաբերում է մինչեւ 300 հազար դրամ աշխատավարձը հայտարարագրելուն, ապա ՊԵԿ-ից նշում են, որ 300 հազար դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին, հետեւաբար, աշխատավարձը պետք է ներառել հայտարարագրում, քանի որ այն համարվում է հարկվող եկամուտ։
Եթե 2024 թվականի ընթացքում 300 հազար դրամը գերազանցող գումարի չափով պարտք եք տվել մեկ այլ անձի, փոխառության գումարը հայտարարագրում ներառում է այն անձը, ով ստացել է այդ փոխառությունը։ Փոխառություն տրամադրող անձը ոչ տրված փոխառությունը, ոչ էլ փոխառության վերադարձվող գումարը չի ներառում հայտարարագրում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: