EasyPay-ը հորդորում է չանցնել կասկածելի հղումներով և չտրամադրել անձնական տվյալներ

21.01.2025 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ /
EasyPay ընկերության անունից սոցցանցերում վերջերս տարածվել են գովազդային կեղծ գրառումներ, որտեղ առաջարկվում է հարցմանը մասնակցելու դիմաց ստանալ 20 000 դրամ։


Լուսանկարը՝ Nadiusha73 ֆեյսբուքյան կեղծ էջից

Սեղմելով հղման վրա՝ օգտատերերը տեղափոխվում են կեղծ վեբկայքեր՝ հարցումն անցնելու նպատակով։ «Գումարը ստանալու համար» նրանք պետք է հարցման վերջում մուտքագրեն easywallet հաշվի գաղտնաբառը։ Այս քայլը անելու դեպքում օգտատերը խարդախության զոհ է դառնում՝ հնարավոր դարձնելով անհայտ անձանց մուտքն իր հաշիվ։



EasyPay-ը նշում է, որ այս առաջարկի հետ ոչ մի կապ չունի։ Ընկերությունն իր սոցիալական էջերում պարբերաբար գրառումներ է կատարում անձնական տվյալների գաղտնիության կարևորության մասին։ Այս դեպքի առնչությամբ EasyPay-ը ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ ընկերությանը հնարավոր է հետևել միայն իր ֆեյսբուքյան ու ինստագրամյան սոցէջերով և easypay.am կայքով։

Խարդախության դեպքերը ժամանակի ընթացքում փոխվում են, սակայն կարևոր է հիշել, որ ոչ ոքի և ոչ մի կայքում չի կարելի տրամադրել անձնական տվյալներ՝ դրամապանակի կամ բանկային հաշվի գաղտնաբառ, PIN կոդ, SMS-ով կամ էլփոստով ստացված ակտիվացման կոդ և այլն։ Պարզապես կայքի հղումով անցնելիս համոզված եղեք, որ այցելում եք ընկերության պաշտոնական կայք, իսկ կասկածելի զանգերի դեպքում հիշեք, որ EasyPay-ը անձնական տվյալներն իմանալու հարցով երբեք չի դիմի իր օգտատերերին։

Եթե ունեք տվյալների անվտանգությանը վերաբերող հարցեր կամ մտավախություններ, կարող եք կապ հաստատել EasyPay-ի հետ՝ զանգահարելով 011 261 261 հեռախոսահամարով կամ գրելով անձնական նամակ ընկերության սոցէջերին։
Դիտում՝ 1181
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW