Evocabank-ը 2024-ին արձանագրել է ֆինանսական ցուցանիշների աճ՝ ավելի ամրապնդելով իր դիրքերը եւ ներկայանալով թվային ու նորարարական լուծումներով:Բանկի ակտիվները 2023 թվականի համեմատ աճել են 24%-ով՝ հասնելով 552 մլրդ ՀՀ դրամի։ Վարկային պորտֆելը գրանցել է 31% աճ՝ կազմելով 277 մլրդ դրամ։ Ընդհանուր պարտավորություններն աճել են 24%-ով՝ կազմելով 468 մլրդ դրամ։ Հաճախորդներից ներգրավված միջոցներն ավելացել են 20%-ով՝ հասնելով 362 մլրդ դրամի, իսկ ընդհանուր կապիտալն աճել է 21%-ով՝ կազմելով 84 մլրդ դրամ։ Բանկի զուտ շահույթը կազմել է 14.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ 32%-ով ավելի։Տարվա ընթացքում բանկը ներկայացրել է մի շարք նորարարական նախագծեր, ներառյալ՝ Mastercard Digital քարտերը, UnionPay Gold եւ UnionPay Business քարտերը, Idram Open QR, UBPay-ը եւ այլն։Evocabank-ն ամրապնդել է իր միջազգային համագործակցությունները՝ ներգրավելով $10 մլն IFC-ից, €12 մլն EIB Global-ից, $10 մլն OFID-ից, $10.35 մլն-ին համարժեք դրամ Symbiotics Investments-ից, $10 մլն The Black Sea Trade and Development Bank (BSTDB)-ից եւ այլ գործընկերներից։ Բանկը նաեւ կնքել է նոր համագործակցության պայմանագրեր Al Fardan Exchange-ի, BACEE-ի եւ այլ միջազգային ընկերությունների հետ։Բանկը նաեւ համալրել է իր մրցանակների թիվը՝ ստանալով նորերը միջազգային հեղինակավոր ամսագրերի կողմից եւ ոչ միայն։Global Finance հեղինակավոր ամսագիրը 8-րդ տարին անընդմեջ Evocabank-ին ճանաչել է որպես Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում։ Իսկ Global Banking & Finance Review ամսագիրը բանկին արդեն 4 տարի համարում է Հայաստանի լավագույն թվային բանկը: Evoca-ն 4 տարի անընդմեջ համարվում է Հայաստանի լավագույն ՓՄՁ բանկը ըստ Global Finance-ի:Global Business and Finance Magazine-ը 2 մրցանակ է շնորհել՝ 2024-ին Հայաստանի ամենաարագ աճող եւ ամենանորարար թվային բանկ:2024-ին բանկը ստացել է նաեւ «Լավագույն վեբ դիզայն» եւ «Լավագույն բջջային նորարարական բանկային հավելված» մրցանակները Armenia Digital Awards 2024-ի կողմից: 2024 թվականի ամփոփումն առավել մանրամասն կարող եք դիտել այս հղումով: Tweet Դիտում՝ 3121