Հայաստանի ամերիկյան համալսարանը մեկնարկում է «Տնտեսագիտության բակալավր» կրթական ծրագիրը: Այն պաշտոնապես հավատարմագրվել է Դպրոցների եւ քոլեջների արեւմտյան ասոցիացիայի (WASC) կողմից եւ լիցենզավորվել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից: Համալսարանից հայտնում են, որ տնտեսագիտության բակալավրի ծրագրի նպատակն է ուսանողներին ապահովել հիմնարար գիտելիքներով տնտեսագիտության ոլորտում՝ նախապատրաստելով նրանց հաջող կարիերայի մեկնարկի։ Ծրագրի առաքելությունն է պատրաստել մասնագետներ, որոնք կկարողանան արդյունավետ հաղթահարել տնտեսության առաջ ծառացած մարտահրավերները Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս։ «Դասախոսական կազմի բազմամյա փորձն ու միջազգային համագործակցությունները երաշխավորում են ուսումնական գործընթացի բարձր որակը։ Ուսանողները կստանան ոչ միայն հիմնավոր տեսական գիտելիքներ տնտեսագիտության եւ հարակից ոլորտներում, այլեւ գործնական հմտություններ, որոնք կօգնեն նրանց արդյունավետորեն կիրառել ստացած գիտելիքները թե՛ պետական, թե՛ մասնավոր ոլորտներում, ինչպես նաեւ հաջողությամբ շարունակել կրթությունը մագիստրատուրայում»,- ասվում է համալսարանի հաղորդագրության մեջ:Դիմումների ընդունումը սկսված է apply.aua.am կայքում: Դիմումի պահանջների, վերջնաժամկետների եւ ուսման վարձի մասին տեղեկատվությունը հասանելի է համալսարանի բակալավրի ընդունելության կայքում: Լրացուցիչ հարցերի համար կարող եք գրել undergrad@aua.am էլ․ հասցեին։ Tweet Դիտում՝ 2230