«Shoonch»․ բարձրորակ ջուր եւ թարմություն ամեն կաթիլում
16.01.2025 | 11:57 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ակբա Լիզինգ


Բրենդի անվանումն ու շշերի դիզայնը մշակելիս «Shoonch»-ի հիմնադիրներն ուսումնասիրել են համաշխարհային շուկայի տենդենցներն ու ստացել այնպիսի արտադրանք, որն իր ուրույն տեղը կունենա միջազգային շուկայում:
Ապարանի աղբյուրներից հոսող ջուրը «Shoonch» ջրերի գործարանում անցնում է հատուկ ֆիլտրացիոն համակարգ՝ պահպանելով համն ու քիմիական կարեւոր տարրերը: Գործարանում օրական շուրջ 40.000 շիշ ջուր է շշալցվում:
«Shoonch»-ը շուկայում ներկայանում է ոչ ստանդարտ 0.4, 0.6 եւ 0.8 լիտր ծավալով ջրի շշերով։
Արտադրության գործընկերը Հայաստանում լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ արտադրությունը համալրվել է առաջատար սարքավորումներով ու ավտոմատ հոսքագծերով:
«Մենք ընտրեցինք «Shoonch» անունը՝ շուկային նոր շունչ, ոճ եւ տեսք հաղորդելու համար: Առաջին հերթին մենք կարեւորում ենք սանիտարահիգիենիկ պայմաններն ու այն միջավայրը, որտեղ շշալցվում է ջուրը։ Ակբա Լիզինգի հետ համագործակցության շրջանակում ձեռք ենք բերել ամբողջական հոսքագիծ, որի արդյունքում այսօր ունենք կանոնակարգված պրոցես՝ սկզբնական վիճակից մինչեւ վերջնական պրոդուկտի ստեղծում։ Որպես գործընկեր՝ Ակբա Լիզինգը բավականին պատշաճ եւ օպերատիվ ձեւով օգնել է արագ կազմակերպել բոլոր գործընթացները»,- նշել է «Հեդ Քորփորեյշն» ընկերության գործընկեր, գլխավոր տնօրեն Մնացական Ավետիսյանը։
«Shoonch»-ն առայժմ առկա է միայն տեղական շուկայում, առաջիկայում կարտահանվի Ռուսաստան, իսկ հետո արտահանման աշխարհագրությունն ավելի կընդլայնվի:
Կմեծանա նաեւ տեսականին, շուկա կներկայացվեն գազավորված ու տարբեր համերով ըմպելիքներ:
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: