Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության «Սոցիալական ներդրումային ֆոնդը» սպասում է այն ձեռներեցներին եւ բիզնեսմեններին, որոնք ծավալում են սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված գործունեություն: Սոցիալական Ֆոնդը նպատակ ունի ներդրումներ կատարել սոցիալական ձեռնարկությունններում, որոնք կարող են էական դեր ունենալ Հայաստանում սոցիալական-տնտեսական եւ բնապահպանական խնդիրների լուծման հարցում։Ֆոնդը կդիտարկի Հայաստանում գործող կամ Հայաստանում տնտեսական շահ հետապնդող այն ձեռնարկությունների ֆինանսավորումը, որոնք ֆինանսապես կայուն են կամ ունեն խոստումնալից բիզնես մոդել եւ միաժամանակ ցուցադրում են սոցիալական ազդեցության ներուժ: Ֆոնդի կողմից ներդրումներ կկատարվեն ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների (SDGs) իրագործման ոլորտներում, մասնավորապես՝Հասանելի կրթությունՇրջակա միջավայրի պաշտպանությունՄարզերի զարգացում եւ մաքուր ջրի հասանելիությունՀասանելի առողջապահությունՎերականգնվող էներգիաԿայուն տնտեսություն եւ պատասխանատու սպառումԸնկերությունից հայտնում են, որ հասանելի է երկու տիպի ֆինանսավորման հնարավորություն `Ուղղակի ներդրում կապիտալում մինչեւ $50,000-ի չափով, որը հիմնականում նախատեսված է նշված ոլորտներում գործող կամ հիմնավորված սոցիալական ազդեցություն ունեցող սկսնակ ընկերությունների (start-up)-ների համար, որոնք գտնվում են զարգացման վաղ փուլում։ Փոխառությունների տեսքով մինչեւ $30,000-ի չափով, որը հիմնականում նախատեսված է առնվազն 1 տարի գործող փոքր սոցիալական ձեռնարկությունների համար։ Ընթացիկ շրջանի դիմումների հավաքագրումը կտեւի մինչեւ հունվարի 26-ը։ Դիմել հիմա։ Tweet Դիտում՝ 2682