Հայէկոնոմբանկն առաջարկում է աշխատավարձային վարկային գիծ այժմ առավել հեշտ եւ արագ եղանակով:Հայէկոնոմբանկի աշխատավարձային քարտ ունեցող հաճախորդները AEB Mobile հավելվածով կարող են դիմել եւ ստանալ աշխատավարձային վարկային գիծ հաշված րոպեների ընթացքում հետեւյալ պայմաններով. Վարկի գումար՝ 50,000 -1,500,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավել ամսական չհարկված եկամտի վեցապատիկից Վարկային գծի ժամկետ՝ 12-36 ամիս Տարեկան տոկոսադրույք՝ 16% Փաստացի տոկոսադրույք՝ 17.23% Բանկի մասնաճյուղերում կամ Գլխամասային գրասենյակում հաճախորդներն աշխատավարձային վարկային գիծ կարող են ստանալ հետեւյալ պայմաններով. Վարկի գումար՝ 50,000 – 4,000,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավել ամսական չհարկված եկամտի տասնապատիկից Վարկային գծի ժամկետ՝ 12-48 ամիս Տարեկան տոկոսադրույք՝ 17% Փաստացի տոկոսադրույք՝ 18.39% Աշխատավարձային վարկային գծի կոմիսիոն վճար եւ ամսական սպասարկման վճար չի սահմանվում:Մանրամասների համար՝ այստեղ: AEB Mobile հավելվածում այժմ հնարավոր է գրանցվել առանց բանկ այցելելու՝ կենսաչափական նույնականացմամբ՝ https://onelink.to/biometric-1։ Tweet Դիտում՝ 3902