Արձանագրվել է, որ մաքսային ոլորտում ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն առաջընթաց ունեն

13.01.2025 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Էդուարդ Հակոբյան #Քրիստինա Քվին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարեւոր հարցեր:

ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում, ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները, կողմերն արձանագրել են, որ չնայած առկա մարտահրավերներին, հայ-ամերիկյան հարաբերությունները զգալի հաջողությունների եւ առաջընթացի են հասել մաքսային եւ հարկային վարչարարության ոլորտներում։

Հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Արտահանման վերահսկման եւ սահմանային անվտանգության ծրագրի շրջանակում ՊԵԿ-ին տրամադրված աջակցության, դրա շարունակականության, թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ մարմինների միջազգային բյուրոյի հետ համագործակցության, ինչպես նաեւ ապօրինի գործողությունների դեմ պայքարի եւ մաքսային գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող համատեղ ջանքերին։ Կարեւորվել է փոխադարձ առեւտրի համատեքստում առավել ապահով եւ արդյունավետ միջավայրի ստեղծումը։

Կողմերն ընդգծել են հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում նախորդ տարի ստորագրված՝ մաքսային ոլորտում փոխադարձ վարչական աջակցությունը համակարգող համաձայնագրի կարեւորությունը՝ նշելով, որ մաքսային ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացման նոր փուլում են։
Դիտում՝ 981
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW