Խոշոր կենտրոնական բանկերը կշարունակեն տոկոսադրույքների իջեցումը

13.01.2025 | 12:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#տոկոսադրույք #կենտրոնական բանկեր
Գլոբալ տնտեսական աճը առաջիկա տարիներին կայուն կմնա, բայց միաժամանակ զուսպ կմնա։

Ինչպես գրում է Կոմերսանտը, ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական իրավիճակը եւ հեռանկարները» (WESP 2025) զեկույցում ասվում է, որ 2025 թվականին, ինչպես եւ նախորդ տարի, համաշխարհային տնտեսությունը կաճի 2,8%-ով, իսկ 2026 թվականին՝ 2,9%-ով։

Կանխատեսումների համաձայն, համաշխարհային գնաճը կշարունակի դանդաղել՝ 2025 թվականին հասնելով 3,4%-ի՝ 2024 թվականի 4%-ից հետո։ Մեծ թվով զարգացող երկրներում այդ ցուցանիշը բարձր կմնա վերջին հինգ տարիների միջինացված ցուցանիշից, իսկ համաշխարհային գնաճի նվազման գործում հիմնական ներդրումը կունենան զարգացած տնտեսությունները։ Խոշոր կենտրոնական բանկերը կշարունակեն նվազեցնել տոկոսադրույքները, սակայն մինչ Եվրահանձնաժողովը եւ ՏՀԶԿ-ն լուրջ խթան են ակնկալում դրամա-վարկային քաղաքականության հետագա մեղմացումից, ՄԱԿ-ում կանխատեսում են, որ ազդեցությունը զուսպ կլինի:

2025 թվականին եվրոպական տնտեսության կանխատեսվող աճը կկազմի 1,3%, 2026 թվականին՝ 1,5%՝ 2024 թվականի 0,9% աճից հետո։ Մասնավոր սպառմանը եւ ներդրումներին պետք է աջակցեն ցածր տոկոսադրույքներն ու կայուն աշխատաշուկան: Իսկ զարգացումը զսպող գործոնները հիմնականում համակարգային կլինեն՝ բնակչության ծերացում եւ աշխատանքի արտադրողականության դանդաղ աճ։

ԱՄՆ-ի համար ՄԱԿ-ի կանխատեսում է աճի դանդաղում` զսպված պահանջարկի ֆոնին: 2025 թվականին ամերիկյան տնտեսությունը կարող է աճել 1,9%-ով՝ 2024 թվականին 2,8%-ով ընդլայնվելուց հետո:

Խոշոր տնտեսությունների ավելի դանդաղ աճը մասամբ պայմանավորված է համաշխարհային առեւտրի ցուցանիշներով: Այս տարի այն կաճի 3,2%-ով՝ 2024 թվականին 3,4%-ի աճից հետո՝ Եվրոպայի, Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ աճող հակասությունների պատճառով:
Դիտում՝ 5859
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW