Անկանխիկ եղանակով թոշակառուներին տրամադրվող հետվճարի ժամկետները 1 տարով երկարացվել է

09.01.2025 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թոշակառու #հետվճար
Անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2025թ. դեկտեմբերի 31-ը։

Ծրագրի մեկնարկից սկսած՝ կենսաթոշակային քարտերով իրականացվող անկանխիկ գործարքների ծավալներն ու շահառուների թիվը գրեթե յուրաքանչյուր ամիս գրանցում է ավելի բարձր ցուցանիշներ։

Ծրագրի շրջանակում անկանխիկ դրամաշրջանառության ծավալը կազմել է 171․7 մլրդ դրամ, շահառուներին ընդհանուր առմամբ տրամադրվել է 15․2 մլրդ դրամ հետվճար, 1 շահառուն, ըստ վերջին ամսվա տվյալների, ամսական ստանում է միջինում շուրջ 4,190 դրամ հետվճար։
Դիտում՝ 2388

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW