Հայէկոնոմբանկն AEB Mobile հավելվածում ներդրել է կենսաչափական նույնականացման համակարգ, որը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում դառնալ Հայէկոնոմբանկի հաճախորդ՝ առցանց տարբերակով։ Այսուհետ կենսաչափական նույնականացման միջոցով Հայէկոնոմբանկի հաճախորդները, որոնք չունեն AEB Mobile հավելված, ինչպես նաեւ բանկի հաճախորդ չհանդիսացող ֆիզիկական անձիք կարող են գրանցվել հավելվածում առցանց տարբերակով: Բանկից հայտնում են, որ նույնականացումն իրականացնելու համար անհրաժեշտ է AEB Mobile հավելվածի միջոցով ընդամենը սկանավորել անձնագիրը կամ ID քարտը, ինչպես նաեւ անցնել դեմքի կենսաչափական տվյալների (բիոմետրիկ) նույնականացում:Գրանցվելուց հետո հաճախորդների համար կբացվի ՀՀ դրամով եւ արտարժույթով անվճար հաշիվ եւ հասանելի կդառնան հավելվածի ամբողջական հնարավորությունները, ինչպիսիք են՝ - հաշվի բացում - օնլայն վարկի ստացում, վարկի մարում - ավանդի ներդնում, համալրում եւ խզում - փոխանցումներ ՀՀ տարածքում եւ տարածքից դուրս - քարտի պատվիրում՝ այդ թվում թվային - կոմունալ վճարումներ - բանկային պրոդուկտների եւ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության ստացում - այլ բազում հնարավորություններ, որոնց հնարավոր է ծանոթանալ բանկի կայքէջում:Նշվում է, որ կենսաչափական նույնականացմամբ գրանցումը պարզեցնում եւ հարմարավետ է դարձնում ֆինանսական ծառայությունների հասանելիությունը աշխարհի ցանկացած կետից։ Tweet Դիտում՝ 1243