2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն եւ կայունություն

30.12.2024 | 14:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank
2024 թվականին IDBank-ը հաստատել է իր դիրքը որպես Հայաստանի ամենաեկամտաբեր բանկերից մեկը՝ ընդգրկվելով առաջին հնգյակի մեջ։ Սա վկայում է բանկի կայունության եւ արդյունավետության մասին։

Նորարարություն ու թվային լուծումներ

IDBank-ը շարունակում է առաջնորդել թվային ծառայությունների շուկան՝ այս տարի Idram&IDBank հարթակում տրամադրելով ավելի քան 2,5 միլիոն Rocket Line թվային ապառիկ։ Այս ցուցանիշը եւս մեկ անգամ հաստատում է նորարար լուծումների բարձր պահանջարկը եւ դրանց կարեւորությունը հաճախորդների համար։

IDBank-ն ու Իդրամը համատեղ առաջարկում են թվային անտոկոս ապառիկ ավելի քան 10,000 վաճառակետում, ինչը դարձնում է ծառայությունները առավել մատչելի եւ հարմար հաճախորդների եւ օգտատերերի համար։

Թվային ծառայությունների աճ

IDBank-ը շարունակում է ընդլայնել իր թվային ներկայությունը․ բանկի ակտիվ հաճախորդների 85%-ը անցել է թվային ուղիներով սպասարկման, ինչը վկայում է IDBank-ի թվային ռազմավարության հաջողության մասին եւ ցույց է տալիս հաճախորդների պահանջարկի փոփոխությունները։

Հաճախորդի վստահությունը

Idram-ի եւ IDBank-ի միջոցով է իրականացվում Հայաստանի անկանխիկ վճարումների մոտ 30%-ը։ Սա ներառում է քարտային վճարումները, Իդրամ QR վճարումները, idbanking.am եւ Idram web, mobile checkout գործարքները։ Բանկի դիրքը շուկայում նաեւ արտահայտվում է միջազգային վճարային համակարգերի ներքո գործող ակտիվ քարտերի քանակի բարձր ցուցանիշով՝ հաստատելով հաճախորդների վստահությունն ու նվիրվածությունը։

Հաճախորդակենտրոն մասնաճյուղեր

Բանկը շարունակում է հոգալ իր հաճախորդների հարմարավետության մասին ոչ միայն թվային հարթակներում, այլեւ մասնաճյուղերում։ Այս տարի բացվեց Հին Երեւան մասնաճյուղը, որը հերթական անգամ նոր նշաձող սահմանեց բանկային ոլորտում․ ամենը մեկ տեղում՝ խնայելու հաճախորդների ժամանակը։

Բանկը մասնաճյուղեր է բացել նաեւ Հրազդան քաղաքում եւ Երեւանի Արաբկիր համայնքում․ այստեղ եւս ստեղծված են բոլոր պայմանները հաճախորդների համար լավագույն փորձառություն ապահովելու համար։

Սոցիալական պատասխանատվություն

Բանկը շարունակում է սոցիալապես բիզնես վարելու իր ռազմավարությունը․ այս տարի եւս, ռազմավարական գործընկեր Իդրամի հետ համատեղ, ընկերությունների միջոցներից «Մի դրամի ուժը» նախաձեռնությանն է նվիրաբերվել ավելի քան 48 միլիոն դրամ։ 2024-ի ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր ընկերությունների ԿՍՊ առանցքային ուղղություններում՝ աջակցելով երեխաների առողջությանը, բնապահպանությանը, կրթության ոլորտին, ինչպես նաեւ պատերազմի մասնակիցների աջակցության ծրագրերի։ 2024-ին IDBank-ն իրականացրեց եւս մեկ բացառիկ ծրագիր՝ «Քո կողքին» խորագրով, որն ուղղված էր Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 42 ընտանիքի աջակցությանը՝ ընդհանուր շուրջ 150 երեխայի հատկացնելով ամսական 40․000 idcoin յուրաքանչյուր երեխայի հաշվարկով։

IDBank-ի ռազմավարությունը

IDBank-ը շարունակելու է նորարարական ծառայությունների ընդլայնումը եւ թվային լուծումների զարգացումը՝ ապահովելով իր հաճախորդներին առավել հասանելի եւ արդյունավետ ֆինանսական գործիքներ ու ծառայություններ։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։

Դիտում՝ 1783
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW