Որ տոնը սրտեր ջերմացնի․ Իդրամը եւ IDBank-ը հերոսների երեխաների կողքին են
27.12.2024 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ /
Ընկերության աշխատակիցների պատրաստած նվերներն այս անգամ եւս բաժին են հասել «Հայորդի» նախաձեռնության շահառու երեխաներին։
IDBank-ի աշխատակիցներն այս անգամ մասնակից են դարձել դերասանուհի Անաիս Սարդարյանի նախաձեռնությանը եւ զոհված զինծառայողների 115 երեխաների նվիրել Երեւան Պարկում մի ամբողջ օր անցկացնելու հնարավորություն։
Ընկերություններից հայտնում են, որ այսքանով ամանորյա անակնկալները չեն չսահմանափակվել. դեկտեմբերի 24-ին Երեւանի Հովհ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի դերասանների խաղին հետեւում էին հարյուրավոր փայլուն աչքեր, որոնց մեկ ժպիտն անգամ թանկ է ու սպասված․ «Ոչ մի Ամանոր առանց Թեդիի» ներկայացումը դիտելու էին եկել «Զինապահ» հիմնադրամի շահառու ընտանիքների շուրջ 600 երեխա, ներկայացումը նրանց նվիրել էր Իդրամը։
Իդրամի Հաղորդակցման եւ ԿՍՊ ստորաբաժանման ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ այսպիսի նախաձեռնությունները շատ կարեւոր են հատկապես նման նախատոնական օրերին, երբ փոքրիկ ուշադրությունը նույնիսկ ի զորու է տրամադրություն ստեղծել.
«Թե՛ Իդրամի, թե՛ IDBank-ի աշխատակիցները մեծագույն սիրով են միացել համագործակցության այս բոլոր հրավերներին։ Հպարտ ենք, որ այս ավանդույթն արդեն մեր ընկերությունների կորպորատիվ մշակույթի մի մասն է։ Շնորհակալություն երեխաների հարազատներին, որ անկախ իրենց զբաղվածությունից ու հեռավորությունից, ապահովեցին փոքրիկների ներկայությունն այս միջոցառումներին։ Հուսով ենք, որ կարողացանք ժպիտ պարգեւել փոքրիկներին»։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: